ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Երիտասարդները հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում իրականացվող «Կոնֆլիկտների փոխակերպում և հաղթահարում» երկփուլ դասընթացը հաջողությամբ կյանքի կոչվեց։

Հասարակության մեջ ուսուցիչները խաղաղության հայեցակարգը ձևավորող և տարածող հիմնական օղակներից են:

Իրականացված դասընթացի հիմնական նպատակն էր բարձրացնել հենց այս թեմայի վերաբերյալ իրազեկվածությունը ուսուցիչների շրջանում և որպես հանրակրթական հաստատությունների ներկայացուցիչներ այն տարածել ուսումնական հաստատություններում։

Դասընթացի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կոնֆլիկտի դերը, կոնֆլիկտի վերլուծությունն ու դրա դրսևորումները, համագործակցությունը, ինչպես նաև կատարվել են գործնական աշխատանքներ, որոնք ավելի են ամրապնդել նրանց ստացած տեսական գիտելիքները։

Երկփուլ իրականացված դասընթացին մասնակցած շուրջ 27 ուսուցիչներից շատերը իրենց ստացած գիտելիքներով և արդեն ձևավորված փորձով կիսվել են ուսումնական հաստատությունների իրենց գործընկերների և աշակերտների հետ:

Հիշեցնենք, որ «Երիտասարդները հանուն խաղաղության» ծրագիրն իրականացվում է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից իր վաղեմի գործընկեր շվեյցարական ՀԵԿՍ-ԷՊԷՌ կազմակերպության օժանդակությամբ։

Իսկ ծրագրի շրջանակում իրականացված դասընթացը վարում էր կրթության ոլորտի փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը, ով դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնեց կոնֆլիկտի փոխակերպման վերաբերյալ ձեռնարկներ։

Պատասխանել