«Երիտասարդներն ընդդեմ կորոնավիրուսի»
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի Երիտասարդները հանուն խաղաղության ծրագրի հերթական, բայց «արտակարգ» նախաձեռնությունն այս անգամ ոչ թե «հանուն» այլ «պաշտպանություն կորոնավիրուսից» ուղերձով էր՝ Երիտասարդներն ընդդեմ կորոնավիրուսի։ Ամբողջ աշխարհի համար սպառնալիք դարձած համավարակի առաջնային թիրախ են առողջական խնդիրներ ունեցող միայնակ տարեցները, ովքեր դժվարանում են … Continued
Երազանքների իրականացման ճանապարհ, որն սկսեց «Պատանի ճարտարապետ» խմբակից
Յուրաքանչյուր աշխատանքում հաջողության հասնելու կարևորագույն գրավականներից են ճիշտ ընտրված մասնագիտությունը, նախասիրությունների ու երազանքների ճանապարհով ծրագրավորված, նպատակասլաց առաջ ընթանալը: Տարիներ շարունակ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն գերմանական «Հաց Աշխարհին» կազմակերպության աջակցությամբ կազմակերպում է մասնագիտական կողմնորոշման «Պատանի ճարտարապետ» խմբակը: Այն մեր սաներին հնարավորություն է տալիս … Continued
«Կենսաօրգանական գյուղատնտեսությունը այգիների մշակության կարևոր բաղադրիչ»
Ստորև ներկայացված լուսանկարում ՀԿ-ի փորձացուցադրական այգիներն են։ Տարիներ առաջ նման կանաչի մասին երազելը շատերին արկածախնդրություն կթվար։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ոռոգման ենթակառուցվածքների բացակայության հետևանքով այստեղ կանաչը փոքր «օազիս» էր։ Տարիների ընթացքում ՀԿ-ի գյուղատնտեսական ծրագրերի թիմը բարդ ու քրտնաջան աշխատանքի, չհանձնվող համառության, … Continued
«Մեղվապահությունը կայուն եկամտի աղբյուր»
Մեղուները՝ բնության ու մարդու ժրաջան բարեկամները, կարևորագույն դերակատարություն ունեն ոչ միայն բույսերի փոշոտման, այլև մարդու տնտեսական գործունեության տեսանկյունից: Շնորհիվ նպաստավոր բնակլիմայական պայմանների՝ Հայաստանը հայտնի է որպես մեղվապահության հնագույն կենտրոն: Գյուղատնտեսության այս ճյուղը դարերի ընթացքում զարգացել և կատարելագործվել է: Այն առավել … Continued
«Հողերի պահպանությունը՝ գյուղատնտեսական գործունեության սկզբունք»
Տարածաշրջանում, մասնավորապես Վայոց ձորում, առանց այդ էլ սահմանափակ հողային ռեսուրսների էրոզիային նպաստող գործոնները շատ են ու բազմազան՝ վերըթաց գոտիականություն, ռելիեֆի մասնատվածություն, բարձրությունների տատանումներ։ Մեծ է նաև մարդկային գործոնը՝ սխալ անտառահատումներ, հողի ոչ ճիշտ մշակում։ Հողերի պահպանությանը միտված միջոցառումների իրականացումը գյուղատնտեսի, … Continued
Արվեստը որպես ինքնազբաղվածության միջոց
Պատմության մեջ հայ կնոջ ստեղծագործելու կարողությունները միշտ էլ զարմանալի արդյունքներ են տվել․ Հայ կանայք տարբերվել են իրենց հնարամտությամբ և ճարպկությամբ, որի հիմքը արարելու և ստեղծելու անհագ ցանկությունն է եղել (տիպիկ օրինակներից է Ղ․ Աղայանի «Անահիտ»-ը): Ստեղծելու և ստեղծագործելու, իր երևակայության … Continued
«Վերազինվում է նոր շարժական ատամնաբուժարան»
«Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարան ծրագիրը «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի և Վայոց ձորի թեմի երկարատև աշխատանքի ու Սփյուռքի բարերարների՝ ի դեմս Վիգեն Կարապետյանի, ներդրումների արդյունքն է։ Նախորդ տարվա հոկտեմբերին Վայոց ձորի սահմանապահ Խաչիկ բնակավայրում ազդարարվեց ծրագրի մեկնարկը։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս Վայոց ձոր … Continued