«ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ի ԵՐԿԱՐԱՄՅԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՀԵԿՍ/ԷՊԷՌ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ Է

Հրատարակված Վերջին նորություններ | 0
2023 թվականի հոկտեմբերի 17-ին շվեյցարական ՀԵԿՍ/ԷՊԷՌ կազմակերպության ներկայացուցիչներ` Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն Բեկա Ուրուշաձեն, Ասիայի և Հարավային Կովկասի ծրագրի ղեկավար Մարկ Զոսը, գլոբալ համագործակցության ղեկավարի տեղակալ Ռեգուլա Հաֆները և հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա Սարկիսյանն այցելեցին «Սյունիք-Զարգացում» ՀԿ՝ ծանոթանալու ՀԿ-ի ընթացիկ գործունեությանը։

Այցի ընթացքում մեր գործընկերները հանդիպեցին «Սիրանույշ» ճամբարում ապաստանած արցախցիներին, ծանոթացան նրանց ապրելու պայմաններին և կարիքներին։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հյուրերին հյուրընկալեց նաև Հերմոնի հիմնական դպրոցը, որտեղ նրանք հանդիպեցին արցախահայ երեխաների հետ։ Գործընկերների այցելությունը շարունակվեց «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի շահառուների հետ հանդիպմամբ, ովքեր զբաղվում են մեղվաբուծությամբ և այգեգործությամբ։

ՀԵԿՍ/ԷՊԷՌ կազմակերպության ներկայացուցիչների այցը ավարտվեց հետագա օժանդակությունների մասին քննարկումներով, որին մասնակցեցին Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Մկրտչյանը և ՀԿ-ի աշխատակիցները։

Նշենք, որ ՀԵԿՍ/ԷՊԷՌ կազմակերպությունն արդեն իսկ ցուցաբերել է աջակցություն ճամբարում ապաստանած արցախցիներին։ Կազմակերպության օժանդակությամբ գնվել են արցախահայերի կեցությունն ապահովող զանազան իրեր, երեխաների համար հագուստ, գրենական պիտույքներ, ինչպես նաև կազմակերպությունը հոգացել է արցախահայ երեխաներին դպրոց տեղափոխող տրանսպորտի ծախսերը։

 

 

Պատասխանել