ՆՈՐ «ԲԱՔՖԱՍՏ» ՏԵՍԱԿԻ ՄԵՂՎԱՄԱՅՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՓՈՐՁԱՌՈՒ ՄԵՂՎԱԲՈՒՅԾՆԵՐԻՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն «Մեղվաբուծության զարգացումը Վայոց ձորի մարզում» ծրագրի շրջանակում մարզի վեց բնակավայրերի ինը շահառուների տրամադրել է «Բաքֆաստ» տեսակի մեղվամայր։

Ծրագրի նպատակն է բարձրացնել մեղուների զարգացվածությունը և ավելացնել մեղրի արտադրողականությունը։ Բաքֆաստ տեսակի մեղվամայրերը, ի տարբերություն տեղային մեղվամայրերի, ավելի բեղուն են։ Ճիշտ պահելու դեպքում այս տեսակի մեղվամայրերը օրական երեք հազար ձու են ածում, բացի այդ, ագրեսիվ չեն, դիմացկուն են և լավ են աշխատում վաղ գարնանից մինչև ուշ աշուն, ինչը մեծացնում է մեղրի հավաքման ծավալը։

Մեղուների տրամադրման այս ծրագիրը պիլոտային է և կրում է փորձնական բնույթ։

Շահառուների ընտրության առաջնահերթությունը տրվել է 29 շահառուներից ծրագրին առաջինը միացած ինը փորձառու շահառուներին։

Ծրագիրն իրականացվել է Ատգեն Արմենյան Հիմնադրամի և «Թեքեյան մշակութային ասոցիացիա»-ի հետ համագործակցությամբ։

Պատասխանել