ԱՎԱՐՏՎԵՑ «ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՐԿԱՄՍՅԱ ՊՐԱԿՏԻԿԱՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0
Սույն թվականի հուլիսի 5-ից մեկնարկել էր «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Վայոց ձորի համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում իրականացվող երկամսյա #աշխատանքային #պրակտիկան։
Պրակտիկան ներառում էր զարգացման ծրագրերի ուսումնասիրություն, երիտասարդների անհատական և #մասնագիտական #կարողությունների զարգացում, որոնք ուղեկցվեցին տարաբնույթ դասընթացների իրականացմամբ։
Աշխատանքային պրակտիկան հիմնված էր ”learning by doing” #մեթոդի վրա:
Մասնակիցներն առանձին բաժինների ծրագրերի ղեկավարների օգնությամբ և օժանդակությամբ կարողացան մասնակցել.
— սեմինարների/վերապատրաստումների,
— ծրագրային առաջարկների և հաշվետվությունների կազմման գործընթացին,
— տարբեր ծրագրային միջոցառումների վերաբերյալ հոդվածների պատրաստմանը և լուսաբանմանը,
— փաստաթղթերի և անհրաժեշտության դեպքում նաև բանավոր թարգմանությունների կատարմանը։
Պրակտիկային մասնակցում էին Վայոց ձորի մարզի ակտիվ և նախաձեռնող երիտասարդները, որոնք սույն թվականի օգոստոսի 31-ին ստացան ավարտական վկայականներ։
Հիշեցնենք, որ մինչ այժմ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ում աշխատանքային պրակտիկա անցած #երիտասարդները Վայոց ձորի մարզի աշխատաշուկայում կարողացել են ձեռք բերել մշտական աշխատանք։
Ծրագիրն իրականացվել է գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ։

Պատասխանել