ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈԽԱՅՑԻ ՄԻՋՈՑՈՎ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և «ՇԵՆ» ԲՀԿ-ի կողմից իրականացվող «Պտղաբուծության շուկայի զարգացում» ծրագրի շրջանակում անընդմեջ կազմակերպվում են գործնական դասընթացներ Վայոց ձորի մարզի ֆերմերների համար՝  փոխայցերի միջոցով։

2022 թվականի հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կազմակերպվեց փոխայցելություն «Պտղաբուծության շուկայի զարգացում» ծրագրի լիդեր-ֆերմերներ Հայկ և Տիգրան Հարությունյանների 3 հա ինտենսիվ-ժամանակակից տնկարանային տնտեսությունում (այգին ունի կարկտապաշտպանական ցանց, ոռոգման կաթիլային համակարգ)։

Վայոց ձորի 10-ը ֆերմերները փոխայցի ընթացքում ծանոթացան այգու աշխատանքներին, խնամքին, վնասատուների դեմ պայքարի հիմնական միջոցներին, նրանց միացան նաև Վարդենիսի, Մարտունու ֆերմերները։

Կազմակերպված փոխայցի ընթացքում մարզի 10-ը ֆերմերները նոր գիտելիքներ ստանալուց բացի հնարավորություն ունեցան ձեռք բերելու նաև փորձառություն խոշոր տնկարանային տնտեսություններում աշխատելու համար։

Այս անգամ ևս դասընթացը հաջողությամբ վարեց «ՇԵՆ» ԲՀԿ-ի գյուղատնտես Կարեն Գաբրիելյանը։

 

Պատասխանել