ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՎ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

    «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իր երիտասարդական ծրագրերի շրջանակում 2022 թվականի ապրիլի 15-17-ը «Լյուսի տուր» հյուրանոցային հանգստավայրում կազմակերպեց միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիր Վայոց ձորի մարզի և ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված երիտասարդների մասնակցությամբ։

    Ծրագրի ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան մասնակցել այնպիսի ինտերակտիվ թեմաներով դասընթացների, ինչպիսիք են․

• թիմային աշխատանք,

• արդյունավետ հաղորդակցություն,

• էմոցիոնալ ինտելեկտ,

• լիդերություն:

    Դասընթացներն անցկացրին Ամերիկյան համալսարանի դասախոս, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի անկախ փորձագետ Հարություն Հարությունյանը և հոգեբան Լենա Մանուկյանը։

    Երիտասարդների մասնակցությամբ կազմակերպվեցին խաղեր, մշակութային միջոցառումներ, երգ, պար, ինտելեկտուալ և սպորտային մրցույթներ, խարույկ և այլն։ Կազմակերպվեցին էքսկուրսիաներ Արատեսի վանական համալիր, Զորաց տաճար, Հրեական գերեզմաններ, որոնց պատմությունները մանրամասնորեն ներկայացրեց դոկտոր Հարությունյանը։

    Ծրագրի ավարտին երիտասարդները պատրաստեցին ձեռագործ հրեշտակներ, փոխանակման ծրագրի մասնակիցների օգնությամբ, որոնք էլ դարձան «Սուրբ Զատիկ» տաղավար տոնի խորհրդանիշը։

    Բոլոր ծախսերը՝ ներառյալ մասնակիցների տեղափոխումը Երևանից Եղեգնաձոր և հակառակը, սննդի, կացարանի ծախսերը հոգացել է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն։

    Ծրագիրը կլինի շարունակական։ Դա լավագույն առիթն է նաև «Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի Վայոց ձորի երիտասարդների համար։   

    Հիշեցնենք, որ երիտասարդական ծրագրերի իրականացումը, նոր համագործակցությունների ստեղծումն ու դրանց պահպանումն առաջնահերթ են «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատանքային օրակարգում։

Պատասխանել