ԴԱՍԸՆԹԱՑ «ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ի ՓՈՐՁԱՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԳՈՐԾՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

     «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և «ՇԵՆ» ԲՀԿ-ի կողմից իրականացվող «Պտղաբուծության շուկայի զարգացում» ծրագրի շրջանակում կազմակերպվեց «Խաղողի վազի էտը և ձևավորումը» թեմայով փորձացուցադրական գործնական վերապատրաստում:

     Վերապատրաստումն անցկացրեց «ՇԵՆ» ԲՀԿ-ի գյուղատնտես Կարեն Գաբրիելյանը։ Վերապատրաստման ընթացքում ներկայացվեցին․

▪խաղողի վազի էտի նշանակությունը և ձևերը,

▪վազի արագ աճի ապահովմանն ուղղված գործողությունները,

▪բերքատվության բարձրացումն էտի միջոցով,

▪բերքի որակը,

▪տնկանյութերի կիրառումը։

    Ֆերմերները ձեռք բերեցին գիտելիքներ խաղողի վազի ձևավորման համակարգերի վերաբերյալ և ծանոթացան էտում իրականացնելու գործընթացի ժամանակագրությանը։ Վերապատրաստմանը մասնակցեցին Վայոց ձորի մարզում պտղաբուծությամբ զբաղվող ֆերմերներ Արփի բնակավայրից՝ Ջանիկ Հովսեփյանը, Գագիկ Սարգսյանը, Վերնաշեն բնակավայրից Արմեն Ադամյանը, Վաչիկ Ադամյանը, Գետափ բնակավայրից Վոլոդյա Զաքարյանը, Հարութ Ղազարյանը, Ռազմիկ Ալոյանը, Սիմոն Հովհաննիսյանը, Նարեկ Նազարյանը, Գագիկ Մկրտչյանը, Գլաձոր բնակավայրից Մայիս Մանասերյանը և Եղեգնաձոր համայնքից Աղվան Մարտիրոսյանը։

    Ավարտին մասնակիցները ստացան տեղեկատվական թերթիկներ ներկայացվող թեմայի վերաբերյալ:

Պատասխանել