«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՎԱՐՏԻՆ ԹԵՄԱՊԱՏԿԱՆ «ՍԻՐԱՆՈՒՅՇ» ՃԱՄԲԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՎԱՅՔ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող «Երիտասարդական համախմբում» ծրագրի շրջանակներում այս անգամ թեմապատկան «Սիրանույշ» ճամբար ժամանեցին Ջերմուկ եւ Վայք համայնքների ակտիվ երիտասարդները։
Երիտասարդների եռօրյա հավաքների ընթացքում իրականացվեց ԱԻՆ ներկայացուցիչների կողմից կազմակերպված տարհանման դասընթաց, ՊՆ
աշխատակիցների կողմից կազմակերպված «Զինվորական պատրաստվածություն» թեմայով դասընթաց կրկին տեսական եւ գործնական գիտելիքների կիրառմամբ։
Երիտասարդները հյուրընկալեցին Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոնի աշխատակիցներին, այդ թվում ԲԿ-ի տնօրեն Կարեն Ասատրյանին։
Կ. Ասատրյանն իրականացրեց դասընթաց, որի թեման առաջին բուժօգնության հիմունքների ծանոթացումն էր։
Ինչպես մյուս համայնքների երիտասարդների հավաքների ընթացքում, այդպես էլ Վայք եւ Ջերմուկ համայնքների երիտասարդների հավաքին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ներկայացուցիչները ներկայացրին ՀԿ-ի «Վայոց ձորի համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում իրականացվող ենթադրամաշնորհային ծրագրերի մասին։
Այս անգամ եւս նրանք մասնակիցներին մանրամասնորեն ներկայացրին դրամաշնորհային հայտը, բացատրեցին ծրագիր գրելու ընթացքը եւ դիմելու կարգը:
Դրամաշնորհային ծրագրերը նպատակ ունեն աջակցելու երիտասարդական, համայնքային նշանակության ծրագրերի նախաձեռմանը եւ իրականացմանը։
«Երիտասարդական համախմբում» ծրագրի մասնակիցներին այցելեցին «Մաշտոց հրատարակչության» գերմաներեն եւ ֆրանսերեն խմբերի խմբագիրներ Վանուհի Բաղմանյանը եւ Սյուզաննա Թորոսյանը։ Հանդիպման ընթացքում երիտասարդներին ներկայացրին թարգմանչաց դպրոցը, ծանոթացրին ֆրանսերեն եւ գերմաներեն խմբերի աշխատանքներին, ինչպես նաեւ անդրադարձան համախմբման մասնակիցների կողմից
ընթերցված ֆրանսերեն եւ գերմաներեն գրականությանը։
Հանդիպում-քննարկում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզպետարանի «Գյուղատնտեսության և բնապահպանության» վարչության պետ Գեղամ Մարգարյանի հետ։
Քննարկման թեման էր «ՀՀ գյուղատնտեսության ոլորտում պետության կողմից տրամադրվող աջակցություններ»-ը։
44-օրյա պատերազմի մասնակից Մհեր Ասատրյանը նույնպես այցելեց երիտասարդներին։ Մհեր Ասատրյանի եւ մասնակիցների միջեւ տեղի ունեցավ քննարկում հայրենիք, հայրենասիրություն, պետություն թեմայով։
Համախմբման շրջանակներում կազմակերպվեց նաեւ «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղը։

Պատասխանել