ԱՐԵՆԻ ԵՎ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՊԱՏՄԱԲԱՆ, ՔԱՂԱՔԱԳԵՏ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՀԵՏ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Երիտասարդական համախմբում» ծրագրի երկրորդ փուլի առաջին և երկրորդ հավաքների ընթացքում Արենի և Գլաձոր համայնքների երիտասարդները հնարավորություն ունեցան հանդիպելու քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի հետ։

Նա հավաքի մասնակիցներին ներկայացրեց ուշագրավ դրվագներ հայոց ազատագրական պատերազմների պատմությունից, հաջողություններից և անհաջողություններից։

Մասնավորապես, քննարկվեցին 1720-ական թթ.-ին դավիթբեկյան ազատամարտերը, 4-5-րդ դարերի հայկական բանակի արժեհամակարգն ու «հայ զինվորականության պատվո վարքականոն»-ը, թուրք-ադրբեջանական ագրեսիայի պայմաններում աշխարհազորային ինքնապաշտպանական ուժեր կազմավորելու ներկա հրամայականը։

Ա. Այվազյանն անդրադարձավ նաև այս հարցերում հայ երիտասարդների ակտիվ դիրքորոշումներ որդեգրելու անհրաժեշտությանը՝ մատնանշելով նրանց դերի կարևորությունը հասարակության մեջ։

Ա. Այվազյանի հետ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու «Երիտասարդական համախմբում» ծրագրի շրջանակներում։

Պատասխանել