ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ «ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ի ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐ ԾՐԱԳՐՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից կազմակերպվող ամենամյա ամառային ճամբարի այս տարվա ամենակարևոր բաղադրիչներից էին հոգեբանական դասընթացները, որոնք կազմակերպվեցին «Այբ» կրթական հիմնադրամի և «Յունիսեֆ» Հայաստանի հետ համատեղ։

10 օր շարունակ ճամբարական 60 դեռահասներ ճամբարային հագեցած օրակարգին զուգահեռ մասնակցում էին նաև «Կյանքի հիմնական հմտություններ» ծրագրին, որն իրենից ներկայացնում էր դասընթացների շարք՝  նախատեսված մինչև 17 տարեկան երեխաների՝ հատկապես Արցախի հակամարտությունից տուժած ընտանիքների երեխաների համար: Ծրագրի նպատակն էր նպաստել դեռահասների կարողությունների զարգացմանը և տրամադրել անհրաժեշտ հիմնարար ուսումնական գործիքներ որակյալ ապագայի և կյանքի ձևավորման համար։

Այն բաղկացած էր 16 թեմաներից, որոնց հիմնական ուղղվածություններն են՝ ինքնաճանաչում,  սթրեսի կառավարում, հուզական կարգավորում, դրական մտածողություն, ինքնահարգանք, միջանձնային հարաբերությունների հմտություններ և արդյունավետություն, ապրումակցում, լսելու հմտություններ, վեճերի կարգավորում, հարաբերությունների կարգավորում, վստահ հաղորդակցություն, մտածելու հմտություններ, նպատակների սահմանում, որոշումների կայացում, խնդիրների լուծում, քննադատական և ստեղծագործ մտածողություն, աշխատունակության հմտություններ, դիմակայունություն։

Շնորհակալ ենք «Այբ» կրթական հիմնադրամին և «Յունիսեֆ» Հայաստանին մեր ճամբարականներին նման փորձառություն և հմտություններ փոխանցելու համար։

Պատասխանել