ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ 2021

Հրատարակված Վերջին նորություններ | 0
Ավարտվեց Ամառային ճամբար 2021-ը։
Հիմնադրման օրվանից ի վեր՝ ավելի քան 25 տարի, Սյունիք ՀԿ-ն Եղեգիսի կիրճում գտնվող թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում երեխաների համար կազմակերպում է ճամբարներ՝ դարձնելով նրանց ամառային հանգիստն առավել հիշարժան։
Այս տարի ևս, օգոստոսի 4-ից 13-ը, Հայաստանից և Արցախից ավելի քան 60 երեխաներ հյուընկալվեցին «Սիրանույշում»։ Ճամբարի մասնակիցներն էին Արցախյան երկրորդ պատերազմից տուժած ընտանիքների և Վայոց ձորի սահմանամերձ համայնքների երեխաները։ Ծրագիրն իրականացվում է ՀԿ-ի երկարաժամկետ գործընկեր շվեյցարական HEKS/EPER կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։
Ճամբարային օրերը հագեցած էին՝ երեխաները մասնակցեցին սեմինարների, հոգեբանական դասընթացների, երգի, պարի, ձեռքի աշխատանքների և լրագրության խմբակների, կազմակերպվեցին սպորտային և ինտելեկտուալ միջոցառումներ, երեկոյան ներկայացումներ և, իհարկե, ավանդույթ դարձած խարույկի միջոցառում։ Այս օրերի ընթացքում երեխաների հետ աշխատում էին վերապատրաստված լիդերներ, ովքեր մասնակիցների հետ ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ անց էին կացնում դասընթացներ հետևյալ թեմաներով՝
  • Կոնֆլիկտների կառավարում,
  • Արդյունավետ հաղորդակցություն,
  • Անձի ճանաչողություն,
  • Կարծրատիպեր
Ինչպես ամեն տարի՝ այս տարի ևս, Սյունիք ՀԿ-ի շարժական ատամնաբուժարանում մասնակիցներին տրամադրվեց անվճար ատամնաբուժական ծառայություն։
Ճամբարի ընթացքում մեր կողքին էին կամավորներ Գերմանիայից և Ֆրանսիայից, հոգեբաններ, տարբեր միջազգային և տեղական կազմակերպություններ, որոնց մասին կպատմենք հաջորդիվ։

 

 

Պատասխանել