ՄԵՂՎԱԸՆՏԱՆԻՔՆՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՊԱՍՏԱՆԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ։ Մեղվապահությունը համարելով մարզում գյուղատնտեսության զարգացման առաջնային և կարևորագույն ճյուղերից մեկը՝ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն 2016 թվականից իրականացնում է «Վայոց ձորում մեղվապահության զարգացում» ծրագիրը կանադական Ատկեն Արմենիան Հիմնադրամի օժանդակությամբ։ Այն նպատակ ունի լուծելու մարզի մի շարք բնապահպանական և սոցիալական խնդիրներ։
ԻՆՉՊԵ՞Ս Է ԻՐԱԿԱՆՑՎՈՒՄ ԾՐԱԳԻՐԸ։ Ծրագրում ընդգրկված շահառուներին տրվում են մի քանի մեղվաընտանիքներ՝ իրենց համապատասխան մեղվապահական պարագաներով։ Ապա սկսնակ մեղվապահները մասնակցում են գլխավոր մեղվապահի կողմից իրականացվող տարբեր դասընթացների և վերապատրաստումների, որոնց միջոցով է՛լ ավելի են խորացնում իրենց գիտելիքներն ու հմտանում ոլորտի մեջ։ Այս պահին, ծրագրի միջոցով, մարզն ունի 36 վարպետ (վերապատրաստված) մեղվապահներ, ովքեր տարեցտարի ավելացնում են մեղուների քանակն ու մեղրաբերքը։
ՆՈՐ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՈՒՄ։ Միացյալ նահանգների և Կանադայի «Թեքեյան մշակութային միություն» հայաստանյան ներկայացուցչության և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի նոր համագործակցության շնորհիվ, Արցախից տեղահանված և Վայոց ձորում բնակություն հաստատած արցախցի 8 ընտանիքի հնարավորություն տրվեց կրկին զբաղվելու մեղվապահությամբ, քանի որ պատերազմի պատճառով ընտանիքները կորցրել էին ամեն ինչ՝ կարողանալով փրկել միայն իրենց կյանքերը։
ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐ։ Հաշվի առնելով Վայոց ձորում մեղվապահության զարգացման հեռանկարները (Վայոց ձորը հայտնի է իր լանդշաֆտային բազմազանությամբ և ռելիեֆի գոտիականությամբ), ծրագիրը նպատակ ունի նպաստելու ամուր տնտեսության, հետևապես նաև հզոր հայրենիք կառուցելու առաքելությանը։

 

Պատասխանել