ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0
Աշխատակազմի մասնագիտական զարգացումը Սյունիք ՀԿ-ի առաջնահերթություններից է։
Վերջերս Սյունիք-ՀԿ-ի աշխատակիցները մասնակցեցին Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի կողմից իրականացված 36 ժամ տևողությամբ «Նախագծերի կառավարման հիմունքներ» դասընթացին։ Դասընթացը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալ նախագծերի կառավարման հիմնական հասկացություններին, ստանալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ նախագծերի կառավարման ամբողջ գործընթացի վերաբերյալ, ծանոթանալ արդյունավետ կառավարման մեթոդներին և գործիքակազմին, ճիշտ կազմակերպել նախագծերի կառավարման ամբողջ գործընթացը՝ սկսած նախագծումից մինչև ավարտ։
Դասընթացը վարեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի նախագծերի կառավարման հիմունքների դասընթացավար, PMP միջազգային որակավորում ունեցող մասնագետ և CREO Project Solutions-ի համահիմնադիր Սոնա Մատինյանը։

Պատասխանել