Վեբինար իրականացված «Տեղահանված և սոցիալապես խոցելի խմբերի ներգրավումը հայաստանյան աշխատաշուկայում մասնագիտական կրթության և աջակցության միջոցով» ծրագրի շրջանակում

Հրատարակված Վերջին նորություններ | 0

COVID-19 համաճարակով պայմանավորված Սյունիք-Զարգացում ՀԿ-ի ծրագրային շատ աշխատանքներ տեղափոխվել են ինտերնետային միջավայր։

Բացառություն չէր նաև հերթական վեբինարը, որը կազմակերպվեց «Տեղահանված և սոցիալապես խոցելի խմբերի ներգրավումը հայաստանյան աշխատաշուկայում մասնագիտական կրթության և աջակցության միջոցով» ծրագրի շրջանակում:

Թեման էր «Ազգային խոհանոցը», նպատակը՝ շահառուներին հնարավորություն ընձեռել զարգացնելու իրենց մասնագիտական հմտությունները։ Վեբինարը վարեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Ծրագիրը միտված է հայաստանյան աշխատաշուկայում պահանջարկ ունեցող և մրցունակ մասնագետներ պատրաստելուն:

Վեբինարի առաջին օրը շահառուները ծանոթացան հայկական խոհանոցի պատմությանն ու զարգացմանը, սննդակարգին և սննդամթերքի մշակման եղանակներին, իսկ երկրորդ օրը հնարավորություն ունեցան հետևելու շեֆ խոհարար Սեդրակ Մամուլյանի գլխավորությամբ ազգային երկու ճաշատեսակի պատրաստման վարպետաց դասին:

Մասնագիտական դասընթացից հետո ծրագրի կարիերայի պլանավորման և զարգացման մասնագետն օգտագործելով օնլայն հարթակներ և գործիքներ, անհատական աշխատանք  իրականացրեց շահառուների հետ, որպեսզի կազմեն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան աշխատանքային կենսագրականներ:

Ուշադրության տակ ունենալով շահառուների կարիքները, որոշվեց ծրագրի շրջանակներում իրականացնել ևս մեկ վեբինար՝ «Ձեռներեցություն և ձեռնարկատիրություն» թեմայով, որի նպատակն է օգնել մասնակիցներին սեփական խոհանոցի տեր/տիրուհի լինելուց զատ հիմնել սեփական բիզնես:

Ծրագիրն իրականացվում է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ գերմանական Brot für die Welt կազմակերպության ֆինանսավորմամբ:

Պատասխանել