«Կենսաօրգանական գյուղատնտեսությունը այգիների մշակության կարևոր բաղադրիչ»

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Ստորև ներկայացված լուսանկարում ՀԿ-ի փորձացուցադրական այգիներն են։ Տարիներ առաջ նման կանաչի մասին երազելը շատերին արկածախնդրություն կթվար։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ոռոգման ենթակառուցվածքների բացակայության հետևանքով այստեղ կանաչը փոքր «օազիս» էր։

Տարիների ընթացքում ՀԿ-ի գյուղատնտեսական ծրագրերի թիմը բարդ ու քրտնաջան աշխատանքի, չհանձնվող համառության, եվրոպացի, վրացի գործընկերների հետ խորհրդակցության շնորհիվ կարողացավ հիմնել ժամանակակից մեթոդներով մշակվող փորձացուցադրական այգիներ։

Այգիները տեղի այեգեգործների համար ծառայում են փորձի փոխանակման, այգեգործության ժամանակակից մեթոդների վերաբերյալ հմտությունների, մասնագիտական գիտելիքների ձեռք բերման ուսուցողական կենտրոններ։

Փորձացուցադրական այգիների մշակությունում կարևոր բաղադրիչ է կենսաօրգանական գյուղատնտեսության կիրառումն ու դրա վերաբերյալ տեղեկատվության, փորձի փոխանակումը այգեգործների շրջանում։

Այգիների մշակությունում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն փորձում է, որքան հնարավոր է, անօրգանական բնույթի պարարտանյութերը փոխարինել այգիներին կից արտադրվող կենսահումուսով։

Կենսաօրգանական գյուղատնտեսության զարգացման ու կենսահումուսի արտադրության, վերաբերյալ տեղեկատվական նյութեր կարող եք ստանալ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ից և ՀԿ-ի գործընկեր Շեն կազմակերպությունից (www.shenngo.am): Shen NGO

Պատասխանել