«Ինչպե՞ս գրել դրամաշնորհային ծրագիր» երկօրյա դասընթաց

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացումը Սյունիք ՀԿ-ի առանցքային հիմնաքարերից մեկն է։ Այդ նպատակով ՀԿ-ն «Սոցիալական զարգացում» ծրագրի շրջանակում, հունվարի 24-ին և 25-ին իրականացրեց «Ինչպե՞ս գրել դրամաշնորհային ծրագիր» երկօրյա դասընթացը, որի արդյունքում համախմբվել էին Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի նախաձեռնող, ակտիվ երիտասարդները և «Աշխատանքային պրակտիկա» ծրագրի մասնակիցները։

Դասընթացն իր մեջ ներառում էր տեսականի և գործնականի համադրություն․ թեմաներն էին՝

-ի՞նչ է ծրագրի շրջապտույտը,
-ինչպե՞ս ճիշտ վերլուծել իրավիճակը/շուկան,

-ծրագրի արդյունավետությունը, սպասվող արդյունքն ու ազդեցությունը,

-ինչպե՞ս կազմել ծրագրի բյուջեն և գործողությունների պլանը և այլ տեսական ու գործնական գիտելիքներ։

Դասընթացի վերջում մասնակիցներն արդեն ունեին իրենց գաղափարները՝ հստակ ծրագրերի տեսքով, որոնք հետագայում կկարողանան օգտագործել իրենց համայնքների զարգացմանն ուղղված դրամաշնորհներին դիմելու համար։

Պատասխանել