Սեմինար-դասընթաց

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Սյունիք-զարգացում» ՀԿ-ն «Սոցիալական զարգացում Վայոց ձորի մարզում» ծրագրի շրջանակում իրականացնում է աշխատանքային պրակտիկա, որը նպաստում է երիտասարդ մասնագետների կարողությունների զարգացմանը: Ծրագրի շրջանակում պրակտիկանտներին  հնարավորություն է ընձեռվում անցնել աշխատանքային պրակտիկա ՀԿ-ում, ձեռք բերել ծրագրային գիտելիքներ և մրցունակ լինել աշխատաշուկայում:

Հունվարի 14-ից 16-ը պրակտիկանտների համար իրականացված հերթական սեմինար-դասընթացի թեման Ֆասիլիտացիան էր, որի նպատակն էր մասնակիցներին զինել թիմային աշխատանքների, վերապատրաստումների, հանդիպումների և սեմինարների արդյունավետ վարման հմտություններով: Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան և ուսումնասիրեցին  ոլորտի վերաբերյալ մի շարք թեմաներ, այդ թվում՝ ֆասիլիտատորի հատկանիշները, հաղորդակցման հմտությունները, կոնֆլիկտների հաղթահարման մեթոդները և աշխատանքային օրակարգի կազմման կանոնները: Սեմինարը վարեց ՀԿ-ի Երիտասարդական ծրագրերի համակարգող Հասմիկ Գալստյանը:

«Սյունիք-զարգացում» ՀԿ-ում իրականացվող նմանատիպ ծրագրերը կրում են շարունակական բնույթ և օժանդակում են ակտիվ երիտասարդների գիտելիքների և հմտությունների զարգացմանը:

Պատասխանել