«Արփա» ամառային ճամբար

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Հուլիսի 15-ին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի Ջերմուկի համայնքային կենտրոնում տրվեց «Արփա» ամառային ճամբարի մեկնարկը: Ճամբարի նպատակն էր կազմակերպել 20 երիտասարդների ակտիվ ամառային հանգիստը, որն իր մեջ ներառում էր ուսուցողական դասընթացներ և բնապահպանական թեմաներով քննարկումներ: Երեխաները հանդիպեցին շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական խնդիրներով մտահոգ, այդ խնդրի դրական լուծման համար ջանք չխնայող հրաշալի մարդկանց հետ, ովքեր մեծ սիրով իրազեկեցին և պատասխանեցին մասնակիցների հարցերին: Ջերմուկի ակտիվ երիտասարդներ, «Արփա» ճամբարն այս տարի իր առջև դրված «խնդիրը» համարելով հաղթահարված, սիրով սպասում է ձեզ հաջորդ ամառ:

Պատասխանել