Այցելություն փորձացուցադրական այգիներ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Այգեգործության զարգացում» ծրագրի շրջանակներում շարունակվում է «ՇԵՆ» և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ների համագործակցությունը: Ապրիլի 13-ին ծրագրի շահառու ֆերմերներ Վայոց ձոր և Գեղարքունիք մարզերից այցելեցին Արմավիր մարզում գտնվող փորձացուցադրական այգիներ: Այցի նպատակն էր ֆերմերներին ծանոթացնել այգիների մշակման ժամանակակից տեխնոլոգիաներին, ինչպես օրինակ՝ կաթիլային ոռոգման համակարգը, կարկտապաշտպան ցանցերի կիրառումը և այգիների ինտենսիվ էտը: Պարբերաբար իրականացվող նմանատիպ հանդիպումները նպատակ ունեն օգնել տեղի ֆերմերներին կիրառել այգիների մշակման ժամանակակից մեթոդներ:

Պատասխանել