Օժանդակություն սահմանապահներին

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Վայոց ձորի սահմանապահ Սերս և Բարձրունի գյուղերի երեխաների Ձմեռ Պապն ամենաիրականն է։ Ի տարբերություն տարածված կարծրատիպերի, այս սահմանապահների Ձմեռ Պապը գալիս է ոչ թե հեռավոր Լապլիանդիայից, այլ օվկիանոսից այն կողմ գտնվող Կանադայից՝ առաջնորդությամբ թեմի հայրենասեր առաջնորդ, գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի և նվիրյալ աշխատանքի Կանադահայոց թեմի հոգևորականության, թեմական խորհրդի, հավատավոր և կարող հայորդիների։ Դեկտեմբերի 27-ին այս երկու գյուղերում կրկին տոնական տրամադրություն էր։ Արդեն երրորդ տարին է, ինչ Կանադայի Հայոց Թեմը Ամանորի շեմին դրամական օգնություն է ցուցաբերում փոքրիկ սահմանապահներին և նրանց ընտանիքներին՝ թեթևացնելով նրանց ընտանիքների սոցիալական բեռը և դարձնելով Ամանորը գունեղ և հիշարժան։ Փոքրիկների օգնությունը տեղ հասցրեց Վայոց ձորի Թեմի անձնակազմը։

Պատասխանել