«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն հյուրընկալեց Կանադայի Ատգեն Արմենյան Հիմնադրամի բարերարներին:

Սեպտեմբերի 26-ից 29-ը «Սյունիք Զարգացում» ՀԿ-ն հյուրընկալեց Կանադայի Ատգեն Արմենյան Հիմնադրամի բարերարներ Թոնի Հալեպլիին, Ժոսլին Հոլին, Անտուան և Շիլա Թերջանյաններին և Փարիզում գործող Հայկական մշակութային կենտրոնի նախագահ Սարվեն Ավեդիս Ալթունիանին։ Հյուրերն այցելեցին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի գրասենյակ, փորձացուցադրական այգիներ և ատամնաբուժական կենտրոն։ Քննարկվեցին կազմակերպության կողմից իրականացվող ծրագրեր և առաջիկայում հնարավորինս աջակցության հնարավորությունները: Կանադայի Ատգեն Արմենյան Հիմնադրամի հովանու ներքո Հալեպլի ընտանիքը ներկայումս աջակցում է «Սյունիք Զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվող այգեգործության և մեղվաբուծության զարգացման ծրագրերին։ Ծրագրերի նպատակն է օժանդակել գյուղական համայնքների աղքատության նվազեցմանը և ֆերմեր շահառուներին նորագույն տեխնոլոգիաներով պտղատու այգիների մշակության վերաբերյալ գիտելիքների փոխանցմանն ու ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։ Մոնիտորինգային այցի ընթացքում հյուրերն այցելեցին տնկարան և նմանատիպ այլ կառույցներ։ Նրանք անհատական հանդիպումներ ունեցան նաև շահառու ֆերմերների հետ, որպեսզի ծանոթանան նրանց կողմից կատարված աշխատանքներին։
«Սյունիք Զարգացում» ՀԿ-ն իր խորհին երախտագիտություն է հայտնում կանադահայ բարերարներին Վայոց Ձորի մարզում շարունակական հետաքրքրություն եւ աջակցություն ցուցաբերելու համար:

 

Պատասխանել