Աջակցություն Թառաթումբ համայնքի վոլեյբոլի թիմին

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն 2012 թ.-ի հունիսին մեկնարկեց «Աջակցություն Թառաթումբ համայնքի վոլեյբոլի թիմին» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում մասնակի վերանորոգվեց համայնքի վոլեյբոլի երկու դաշտը, որտեղ վոլեյբոլի թիմը կարող էր պարապել մարզային մրցույթներին մասնակցելու համար և ձեռք բերվեցին համապատասխան սպորտային համազգեստներ։ Վերանորոգման աշխատանքներն իրականացվեցին համայնքի երիտասարդների և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի տեղի կամավորների կողմից: Նման նախաձեռնությունները խթանում են համայնքներում սպորտի զարգացմանը և երիտասարդների ակտիվացմանը:

 

Պատասխանել