Երիտասարդական տեղեկատվական կենտրոն

Երիտասարդական տեղեկատվական կենտրոն ծրագիրն իրականացվեց 2009-2010 թվականներին Հայաստանում Ամերիկայի դեսպանատան փոքր դրամաշնորհային ծրագրի կողմից։ Ծրագրի նպատակն էր ուժեղացնել ժողովրդավարությունը Վայոց ձորի մարզում:  Երեք երիտասարդական կենտրոններ հիմնվեցին Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքներում՝ տեղի երիտասարդներին, ուսանողներին և ուսուցիչներին համակարգչային և ինտերնետային դասընթացներ տրամադրելու համար։ Կենտրոնները նաև ապահովում են ինտերնետ հնարավորություններ երիտասարդ նախաձեռնողներին զարգացնելու և պլանավորելու իրենց ծրագրային գաղափարները:

Պատասխանել