«ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ն ԵՎ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ ԹԵՄԱՊԱՏԿԱՆ «ՍԻՐԱՆՈՒՅՇ» ՃԱՄԲԱՐՈՒՄ ԱՊԱՍՏԱՆԱԾ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Արցախահայ մեր հայրենակիցների աջակցությունը ներառում է ոչ միայն կացարանն ու հիմնական կարիքների բավարարումը, այլև առանձնահատուկ շեշտադրում է կատարում հոգեբանական աջակցություն ցուցաբերելու վրա: Ելնելով դրանից, ճամբարում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ՝ Եղեգիս համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանի առաջնորդությամբ:

Այդ հանդիպումները հագեցած են տարաբնույթ թեմաների շուրջ զրույցներով՝ խաղաղության և հոգևոր արժեքների վերաբերյալ քննարկումներից մինչև հեռանկարների խորհում:

Ծրագրի շրջանակում կազմակերպված այս հանդիպումների նպատակն է ապահովել ամբողջական աջակցության համակարգ, որը ոչ միայն կբավարարի առաջնային կարիքները, այլև կնպաստի տուժածների մտավոր և հուզական բարեկեցությանը:

Հիշեցնենք, որ այս համապարփակ աջակցության ծրագիրը հաջողությամբ իրականացվում է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի վաղեմի գործընկեր և բարեկամ շվեյցարական ՀԵԿՍ-ԷՊԷՌ կազմակերպության օժանդակությամբ և համատեղ ջանքերով:

Պատասխանել