«ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ՝ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Օրերս «Սիրանույշ» ճամբար այցելեց Գերմանիայում «Մենք քրիստոնյաներ ենք» արամեական ՀԿ-ի ներկայացուցիչ Օլաֆ Կրոստիցը՝ ճամբարում ապաստանած արցախցի մեր հայրենակիցներին ցուցաբերած աջակցության արդյունավետությունը գնահատելու և կրկին առկա կարիքներին ծանոթանալու նպատակով։

Մոնիթորինգային այցը շարունակվեց նաև Ջերմուկի համայնքային կենտրոնում և «Ծիածան» մանկապատանեկան զարգացման կենտրոնում, որտեղ ևս իր աջակցությունն է ցուցաբերում արամեական ՀԿ-ն՝ այդպիսով խթանելով Jermuk Art-ի ստեղծագործ կանանց ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքն այլ երկրներում և ապահովելով «Ծիածան» մանկապատանեկան զարգացման կենտրոնի երկու աշխատակիցների ամսական վարձատրությունը։

Պատասխանել