«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրով հայտարարված ենթադրամաշնորհային բաղադրիչի շրջանակում ընտրված 23 շահառուներից է «Դու մենակ չես» հասարակական կազմակերպությունը

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Դու մենակ չես» ՀԿ-ի միջոցով` «Արևային առողջություն. հզորացնելով հիվանդանոցները կայուն ապագայի համար» ծրագրի շրջանակում ձեռք բերվեցին և Եղեգնաձորի բժշկական կենտրոնում տեղադրվեցին բազմաֆունկցիոնալ էլեկտրական ջեռուցման երկու կաթսաներ։

Այս ծրագրի շնորհիվ Եղեգնաձորի ԲԿ-ն հնարավորություն կունենա ամբողջապես անցնելու վերականգնվող էներգիայի օգտագործմանը:

«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։

Պատասխանել