ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ 23 ԾՐԱԳԻՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Ուրախ ենք տեղեկացնելու, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի ենթադրամաշնորհային բաղադրիչի շրջանակում Վայոց ձորի և Սյունիքի մարզերից ստացված 74 հայտերից ընտրվել են և համայնքների, երիտասարդական նախաձեռնող խմբերի, դպրոցների, հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվում են ենթադրամաշնորհային 23 ծրագրեր՝

  1. «Արփա» բնապահպանական հիմնադրամ, «Երիտասարդ դեսպանները հանուն կլիմայի պահպանման», Վայոց ձորի մարզ,
  2. Աշոտավանի միջնակարգ դպրոց, «Բարև արև», Սյունիքի մարզ,
  3. Գնդեվազի միջնակարգ դպրոց, «Արևային Գնդեվազ», Վայոց ձորի մարզ,
  4. Գորայքի միջնակարգ դպրոց, «Երիտասարդները հանուն կայուն ապագայի», Սյունիքի մարզ,
  5. «Գորիսի Երիտասարդական Կենտրոն» ՀԿ, «Պատանիներն ու երիտասարդները հանուն կլիմայի փոփոխության ազդեցության նվազեցման», Սյունիքի մարզ,
  6. «Դու մենակ չես»  կանանց աջակցման ՀԿ, «Արևային առողջություն: Հզորացնելով հիվանդանոցները կայուն ապագայի համար», Վայոց ձորի մարզ,
  7. Ելփինի միջնակարգ դպրոց, «Տաք ձմեռ», Վայոց ձորի մարզ,
  8. Եղեգիսի համայնքապետարան, «Արտաբույնքի երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի», Վայոց ձորի մարզ,
  9. Եղեգնաձորի Հովհ. Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց, «Էներգախնայողությունն  ու գիտելիքահեն մոտեցումը կլիմայի փոփոխության հակազդման միջոց», Վայոց ձորի մարզ,
  10. Զառիթափի միջնակարգ դպրոց», «Չոր տերևների վերամշակման մշակույթի ձևավորում», Վայոց ձորի մարզ,
  11. «Էկո-երիտասարդություն» երիտասարդական, բնապահպանական, զբոսաշրջային ՀԿ, “NatureOn”, Սյունիքի մարզ,
  12. Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոց, «Երեխաները հանուն բնության պաշտպանության», Սյունիքի մարզ,
  13. Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց, «Հեծանիվը որպես շրջակա միջավայրի պաշտպանության միջոց», Սյունիքի մարզ,
  14. «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ, «Տեղեկացված և պատասխանատու», Սյունիքի մարզ,
  15. Շինուհայրի  միջնակարգ  դպրոց, «Արևի էներգիան՝ երիտասարդների զարգացման խթան», Սյունիքի մարզ,
  16. Ջերմուկի համայնքապետարան, «Կեչուտ բնակավայրում հակակարկտային կայանների տեղադրում», Վայոց ձորի մարզ,
  17. «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ, «Վրանային էկո ճամբար», Վայոց ձորի մարզ,
  18. Վայքի համայնքապետարան, «Զառիթափ բնակավայրի միջդաշտային ճանապարհների և արոտների բարեկարգում», Վայոց ձորի մարզ,
  19. Արենիի համայնքապետարան, «Արենի համայնքի Ելփին բնակավայրում խմելու ջրի ջրագծերի կառուցում», Վայոց ձորի մարզ,
  20.  «Սըլուշն հաբ» համայնքային զարգացման ՀԿ, «Կենսակայուն վիզուալներ: Կամրջելով արվեստը և բնապահպանությունը», Վայոց ձորի մարզ,
  21. «Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «ԷԿՈ-ՄԵԴԻԱ դպրոց», Վայոց ձորի մարզ,
  22. «ՎԻՆՆԵԹ ԳՈՐԻՍ» Զարգացման հիմնադրամ, «Իրազեկ երիտասարդ, կանաչ համայնք», Սյունիքի մարզ,
  23. Տեղի համայնքապետարան, «Տեղ համայնքում աղբահանության վերազինում, աղբամանների ձեռքբերում», Սյունիքի մարզ:

Ավելի ուշ առանձին-առանձին կներկայացվեն ծրագրերը և դրանց իրականացման նպատակներն ու եղանակները:

Ենթադրամաշնորհները նպատակաուղղված են դեռահասների ու երիտասարդների համար ստեղծելու հնարավորություններ՝ մասնակցելու համայնքների զարգացմանը, դառնալու կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված գործողությունների և լուծումների իրականացնողներ, որն իր հերթին կբերի կլիմայի փոփոխության անբարենպաստ ու ծայրահեղ դրսևորումների նվազեցմանը։

«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում հայտարարված ենթադրամաշնորհային բաղադրիչն իրականացվում է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։

«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։

Պատասխանել