ARMENIA FUND USA-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԹԵՄԱՊԱՏԿԱՆ «ՍԻՐԱՆՈՒՅՇ» ՃԱՄԲԱՐՈՒՄ ԱՊԱՍՏԱՆԱԾ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Ամենամեծ մարդասիրական հիմնադրամը՝ Armenia Fund USA-ը ևս միացել է «Սիրանույշ» ճամբարում ապաստան գտած արցախահայերին աջակցելու կարևոր առաքելությանը։

Հիմնադրամը ճամբարին տրամադրել է կենցաղային տեխնիկա, կահույք, խոհանոցային գույք և սպասք, փայտի վառարան, ինչպես նաև քաղցրավենիք և սնունդ երեխաներին:

Նոյեմբերի վեցին հիմնադրամի տնօրեն Ազատուհի Կարաոգլանյանն անձամբ այցելեց «Սիրանույշ» ճամբար՝ արցախահայերին հանդիպելու և նրանց հետ զրուցելու նպատակով։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատանքային օրակարգում առաջնահերթություն է ճամբարում կազմակերպել հարմարավետ պայմաններ արցախցի մեր հայրենակիցների կենցաղավարության համար, և ՀԿ-ն ողջունում է յուրաքանչյուր նոր համագործակցություն այդ կարևոր խնդրի լուծման գործում։

Պատասխանել