ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Օրերս «Սիրանույշ» ճամբար այցելեցին Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) քաղաքական գործիչ, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Միքայել Հելմուտ Ռոթը և Հայաստանում գերմանական համագործակցությունների զարգացման գծով ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը։
Հյուրերի այցելության նպատակն էր տեղում ծանոթանալ ճամբարում բնակություն հաստատած փախստականների առօրյային, նրանց առաջնային կարիքներին և զրուցել նրանց հետ։

Մենք բարձր ենք գնահատում յուրաքանչյուր այցելուի, գործընկերոջ և կազմակերպության սրտացավ ընկերների, բարեկամների հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունն ուղղված արցախահայ փախստականներին` թեկուզև անհատապես չանդրադառնալով բոլորին։

 

Պատասխանել