«ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆԸ ՃԱՄԲԱՐՈՒՄ Է` ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ «Հ. ՀՈՎՆԱՆՅԱՆ» ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Շարժական ատամնաբուժարանն արդեն մեկ շաբաթ շարունակ մատուցում է անվճար ատամնաբուժական ծառայություններ «Սիրանույշ» ճամբարում ապաստանած արցախցի փախստականներին։


Ճամբարում ատամնաբուժարանի աշխատանքներին աջակցում է «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը` ապահովելով անհրաժեշտ սարքավորումներն ու դեղորայքը։
Կազմակերպությունը բարձր է գնահատում իր գործընկերների պատրաստակամությունը` արցախահայ մեր հայրենակիցներին աջակցելու գործում։
Հիշեցնենք, որ «Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարան ծրագիրը «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և Վայոց ձորի թեմի երկարատև աշխատանքի ու Սփյուռքի բարերարների՝ ի դեմս Վիգեն Կարապետյանի ներդրումների արդյունքն է։

Պատասխանել