📣 ՆՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրատարակված Հայտարարություններ | 0

❗️ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն փնտրում է բնակարանային ծրագրի ֆասիլիտատորի 👇

📌 Աշխատանքի նկարագրությունը — բնակարանային ծրագրի ֆասիլիտատոր։
📌 Ժամկետը՝ 6 ամիս — աշխատանքի վերականգնում՝ կախված անհրաժեշտությունից և կատարողականից:
📌 Վայրը՝ Վայոց ձորի մարզ։
📌 Մեկնարկը` հայտարարության վերջնաժամկետից հետո։

📣 Դերը և պարտականությունները 👇

▪︎ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավարների անմիջական
ղեկավարության ներքո ֆասիլիտատորը (HEAR-VDz (Housing/Employment for Artsakh
Refugees in the Vayots Dzor)) Վայոց ձորի մարզում պետք է իրականացնի հյուրընկալող տնային տնտեսությունների
որոնում և ցուցակագրում, որոնք ունեն մասնակի կամ ընդհանուր խոհանոցային
հարմարություններով սենյակներ՝ հասանելի փախստական ընտանիքների (հյուրերի) համար։

▪︎ Ֆասիլիտատորը պետք է ստուգի առկա տների հասանելիությունը և ստեղծի գույքագրման ցանկ Excel-ում։

▪︎ Ֆասիլիտատորը պետք է վերոնշյալ տեղեկատվությունը համադրի Հյուրընկալողի
նախասիրությունների հետ՝ Հյուրի համապատասխանությունը առավելագույնս ապահովելու համար։

▪︎ Պետք է կապ պահի Հյուրընկալողի և Հյուրընկալվողի հետ, որպեսզի օգնի հարթել հնարավոր հակադրությունները՝ նախքան որևէ
խնդրի առաջանալը։

▪︎ Պետք է մոտիվացնի շահառուներին՝ օգտագործելով էնտուզիազմը, էներգիան և դրական տրամադրվածությունը։

▪︎ Ֆասիլիտատորը կապ է հաստատելու ՀՀ կառավարության «Մարդասիրական աջակցության ծրագրերի վարչության գլխավոր գրասենյակ»-ի, ինչպես նաև մարզպետարանի և Վայոց ձորի քաղաքապետարանների
մակարդակով փախստականների համար պատասխանատու գրասենյակների հետ:

▪︎ Ֆասիլիտատորը ձեռք կբերի բնակարան փնտրող փախստականների ցուցակները, կհանդիպի փախստականների հետ և կընտրի հնարավորինս համապատասխան հյուրընկալող տնային տնտեսություն։

▪︎ Ֆասիլիտատորը «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի իրավախորհրդատուի աջակցությամբ կկազմի համաձայնագիր, որը կստորագրեն Հյուրընկալողը և Հյուընկալվողը, կհստակեցվեն երկու կողմերի պարտականություններն ու ակնկալիքները։

▪︎ Ֆասիլիտատորը կղեկավարի Հյուրընկալող ընտանիքների համար սահմանված բյուջեն` «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հաշվապահական բաժնի միջոցով և կկազմի հաշվետվություններ։

📣 Որակավորում 👇

❗️ Էական`
▪︎ Նախաձեռնող, ով ոգևորված կլինի փախստականների համար տուն գտնելու հարցում,
▪︎ Բարձրագույն կրթություն,
▪︎ Գրավոր և բանավոր բանակցային հմտություններ,
▪︎ Օտարներին վստահություն ներշնչելու անձնական կարողություն,
▪︎ Համակարգչային հմտություններ,
▪︎ Հայերենի և անգլերենի իմացություն (հաղորդակցման մակարդակի),
▪︎ Ծանոթ լինի Վայոց ձոր մարզին և համայնքներին։

❗️ Ցանկալի`
▪︎ Ունենալ մեքենա,
▪︎ Ունենալ համակարգիչ կամ բջջային հեռախոս,
▪︎ Տիրապետել սոցիալական մեդիայի և հաղորդակցման հմտություններին՝ Canva, Twitter/X, Facebook, Bluesky։

📌 Աշխատանքին դիմելու վերջնաժամկետը` 27.10.2023 (հոկտեմբերի 27)։

📌 Յուրաքանչյուր հարցի և դիմելու դեպքում կարող եք գրել «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի էլեկտրոնային հասցեին — [email protected]

Պատասխանել