«ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ն «ՍԻՐԱՆՈՒՅՇ» ՃԱՄԲԱՐՈՒՄ՝ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Այս պահին փախստականների հոսքը ժամ առ ժամ ավելանում է, ավելանում են նաև ճամբարում բնակեցված արցախահայերի կարիքները։

 

 

 

 

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի վաղեմի գործընկերները, բարեկամները, անհատ և խումբ ընկերները մշտապես եղել են և շարունակում են մնալ ՀԿ-ի, արցախահայության և երեխաների կողքին։

Այսօր, այս օրհասական պահին այդ կարիքն էլ ավելի մեծ է, և նրանց կողքին լինելը` առաջնահերթություն։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, խմբերին, կազմակերպություններին և կառույցներին այս շրջանում ցուցաբերած ամեն աջակցության և ամեն ներդրման համար։

Պատասխանել