ԱՀԱ ԵՎ ԱՎԱՐՏՎԵՑ «ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԵՌԱՄՍՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔԸ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իր «Վայոց ձորի համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում կազմակերպել էր թվային մարքեթինգի եռամսյա դասընթացների շարք՝ Վայոց ձորի մարզի երիտասարդների մասնակցությամբ։
Դասընթացներին մասնակցում էին այն երիտասարդները, որոնք հետաքրքրված էին մարքեթինգային գործիքներով, ունեին որոշակի տեսական գիտելիքներ, ցանկանում էին կատարելագործվել, ձեռք բերել նոր մասնագիտություն և տիրապետում էին անգլերենի 3-րդ մակարդակին։
Դաընթացները կազմակերպված էին հիբրիդային եղանակով՝ նպատակ հետապնդելով բարձրացնել ուսանողների ներգրավվածության մակարդակը և այդպիսով ուսանողների համար հետագայում հասանելի դարձնել յուրաքանչյուր դասընթացի տեսաձայնագրությունը։
Թվային մարքեթինգի այս դասընթացների շարքը հնարավորություն տվեց մարզաբնակ երիտասարդներին ոչ միայն ձեռք բերել գիտելիքներ ոլորտի վերաբերյալ, այլև զարգացրել իրենց բիզնես էջերը՝ տեսական գիտելիքները կիրառելով գործնականորեն։
Ծրագրի ավարտին Թի-Սի-Էֆ ընկերության թվային գովազդների մասնագետ, դասընթացավար Արթուր Ասատրյանը լսարանային և առցանց իրականացվող դասընթացներում լավագույնս ներկայացած 3 մասնակիցներին նվիրեց գովազդային բյուջե՝ իրենց բիզնես էջերի առաջխաղացումն ապահովելու համար։

Պատասխանել