ԵՐԿԱ՜Ր ՍՊԱՍՎԱԾ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՓՆՏՐՈՒՄ Է ԻՐ ԴԵՌԱՀԱՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Հրատարակված Հայտարարություններ | 0

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն այս տարի ևս կազմակերպում է ավանդական ամառային ճամբար.
Վայրը՝ Վայոց ձորի մարզ, Եղեգիս բնակավայր, թեմապատկան «Սիրանույշ» ճամբար։
Թիրախային խումբը՝ մարզի 15-17 տարեկան դեռահասներ։
Ճամբարի անցկացման օրերը՝ հունիսի 29-ից հուլիսի 10-ը։
Ճամբարի ընթացքում կրկին հնարավորություն ունեք մասնակցելու.
 երաժշտական երեկույթների,
 մշակութային միջոցառումների,
 արշավների և էքսկուրսիաների,
 տարբեր թեմաներով սեմինար-քննարկումների և դասընթացների։
Մասնակիցների ընտրության առաջնահերթությունը տրվելու է.
 զոհված զինծառայողների ընտանիքի երեխաներին,
 ուսման գերազանց առաջադիմություն ունեցողներին,
 դպրոցական օլիմպիադաների մասնակցած պատանիներին և օրիորդներին։
Լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Այլ տեղեկությունների համար https://goo.su/K2MJJg
Գրանցման վերջնաժամկետը մինչև հունիսի 6, ժամը 20:00
Գրանցման համար https://forms.gle/ogmif5Q9sfrCvytN9
Զարգացի՛ր, սովորի՛ր, ձեռք բեր նո՛ր ընկերներ՝ ներգրավվելով «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի 2023 ամառային
ճամբարում:

Պատասխանել