ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳՈՒ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՌԻՆԴ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Շուրջ երեք տարի Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում ստեղծվել է ինտենսիվ պտղատու այգի, որի տարածքը կազմում է 3100 քմ։ Այգու միայն 1100 քմ տարածքն է համալրված եղել պտղատու տնկիներով՝ 30 բալենի և 15 նշենի։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Վայոց ձորի համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում այգեգործության խթանման միջոցով» ծրագրի շրջանակում Ռինդ բնակավայրում ստեղծված այգին բարեկարգվել է և տարածքի մնացած մասը համալրվել է դեղձենիներով, ինչպես նաև ձեռք է բերվել ջրհան պոմպ, որը հնարավորություն է այգու մշտական ոռոգում ապահովելու համար։ Ընդ որում, պոմպի ձեռք բերման շնորհիվ լուծվել է նաև մնացած տնկիների` նշենիների և բալենիների ոռոգման խնդիրը։

Ինտենսիվ այգու հիմնումն ու ընդլայնումը նպաստում են համայնքում գյուղատնտեսական գործունեության զարգացմանը՝ մասնավորապես այգեգործության զարգացմանը, և ապահովում են բնակավայրում ապրող ընտանիքների զբաղվածությունն ու կայուն եկամուտը։

Հիշեցնենք, որ այս ծրագիրն իրականացվում է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի գործընկեր, գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության ֆինանսավորմամբ։

Պատասխանել