«ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա/AASW-ն, կարևորելով համայնքներում սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացումը, շարունակում է իր ջանքերն ուղղել համայնքներում մասնագետների կարողությունների զարգացման դասընթացների, ինչպես նաև միջոլորտային համագործակցությունը խթանող միջոցառումների իրականացմանը։

Սույն թվականի մարտի 15-16-ին և 21-22-ին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան կազմակերպեց դասընթացների շարք նաև Վայոց ձորի մարզում՝ ուղղված ճգնաժամային իրավիճակների արձագանքման կարողությունների զարգացմանը։

Դասընթացներին մասնակցում էին Վայոց ձորի համայնքների սոցիալական ոլորտի աշխատակիցները, ինչպես նաև ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Հանդիպումների ընթացքում դասընթացների մասնակիցները ձեռք բերեցին ճգնաժամային իրավիճակներում գործելու հմտություններ՝ մասնավորապես երեխաների պաշտպանության կազմակերպում և նրանց դիմակայության ամրապնդում։

Դասընթացները վարեցին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ներկայացուցիչներ՝ ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը և Կարո Գևորգյանը։

 

Պատասխանել