ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԼՐԱԳՐՈՂ ԴԻԱՆԱ ԼԱԱՐՑԻ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԹՈՄԱՍ ԷՅՆԲԵՐԳԵՐԻ ԱՅՑԸ «ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-ՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Օրեր առաջ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն հյուրընկալել էր լրագրող Դիանա Լաարցին և լուսանկարիչ Թոմաս Էյնբերգերին, որոնք ժամանել էին Գերմանիայից։

Լրագրողների այցի նպատակն էր ծանոթանալու գերմանական «Հաց աշխարհ»-ին կազմակերպության օժանդակությամբ, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվող տարաբնույթ ծրագրերին և դրանց արդյունքներին։

Աշխատանքային շաբաթվա մեկնարկը տրվեց միջազգային երիտասարդական ինտեգրացիոն հավաքին ներկա գտնվելուց, որին հաջորդեց «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի գործունեության ներկայացումը։

Նրանք հնարավորություն ունեցան այցելելու ՀԿ-ի կողմից տարբեր աջակցություններ ստացած անձանց՝ այդ թվում Վայոց ձորի մարզում բնակվող Արցախից տեղահանված անձանց, տեղահանված ուկրաինացիներին, «Ջերմուկի համայնքային կենտրոն»-ի ձեռագործ աշխատանքների և կիրառական արվեստի դասընթացի նախկին շահառուներին, «Երիտասարդ ճարտարապետների ակումբ»-ի շահառուներին, անընդմեջ կազմակերպված վարպետաց դասընթացների շահառուներին, որոնք հիմնել են
սեփական հյուրատները, տաղավարները և որոնցով էլ ապահովում են հիմնական կամ լրացուցիչ եկամուտ, ինչպես նաև այցելեցին «Յունիկուս մանկական զարգացման կենտրոն», որտեղ հանդիպեցին «Աշխատաշուկայում սոցիալապես խոցելի խմբերի ինտեգրումը հարավային Հայաստանում» ծրագրի նախկին շահառուներին։

Հյուրերի այցելությունը լի էր նաև էքսկուրսիաներով և ճանաչողական այցերով։

 

Պատասխանել