ԱՎԱՐՏՎԵՑ 15-ԺԱՄՅԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Հոկտեմբերի 22-ից սկսած «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն «Վայոց ձորի համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցությամբ մեկնարկեց 15-ժամյա համակարգչային բազային գիտելիքներ թեմայով վերապատրաստման դասընթացներ մարզի համայնքապետարանների աշխատակիցների համար։

Վերապատրաստման շրջանակում աշխատակիցները հնարավորություն ունեցան վերազինվել և ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ հետևյալ թեմաների շրջանակում․
 Անհատական համակարգիչ, անվտանգության տեխնիկա:
 Ծանոթություն համակարգչի ընդհանուր կառուցվածքին:
 Microsoft Word տեքստային խմբագրիչ:
 Microsoft excel էլեկտրոնային աղյուսակ:
 Համացանց:
 Էլեկտրոնային փոստ:
 Նույնականացման քարտի ընթերցում:
 Մեդիա գրագիտություն։

Վերապատրաստման դասընթացներն ավարտվեցին սույն թվականի նոյեմբերի 20-ին։
Վերապատրաստման դասընթացներն իրականացվեցին Վարդան Մխիթարյանի և Անի Մխիթարյանի կողմից։

 

Պատասխանել