ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ԿԱՅԱՑԱՎ ՏԱՐՎԱ ԳԼԽԱՎՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ ԷՔՍՊՈ 2022-Ը

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Շուրջ 150 ընկերություններ՝ Հայաստանից և արտերկրից, մասնակցեցին մեծ հնարավորություններ ընձեռող ՊանԱրմենիան Էքսպո 2022 ցուցահանդեսին՝ սպառողին ներկայացնելով իրենց արտադրանքն ու ծառայությունները:

Դրանց թվում էին նաև «Լեռնային հրաշք մեղր»/ Mountain Miracle Honey արտադրանքը և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի Աղասաֆի փորձացուցադրական այգու բերքից պատրաստված չրերը։

Ցուցահանդեսի ընթացքում տարբեր ընկերությունների հանդիպումների շնորհիվ ձևավորվեցին մի շարք նոր համագործակցություններ, որն էլ համարվում էր ցուցահանդեսի կազմակերպման գլխավոր նպատակներից մեկը։

Իսկ եռօրյա ցուցահանդեսի ավարտին ընկերություններն արժանացան միջազգային հավաստագրերի։

Պատասխանել