ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՔԱՂՑՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷՐ ՆԱԵՎ «ԼԵՌՆԱՅԻՆ ՀՐԱՇՔ ՄԵՂՐ»-Ը

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Սեպտեմբերի 10-ին և 11-ին իրականացավ «Քաղցր օրեր Երևանում» խորագրով ցուցահանդես-տոնավաճառը։

Ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում էին հանրապետության տարբեր մարզերից առաջատար ընկերություններ՝ ներկայացնելով իրենց արտադրանքները։

Նրանց թվում էր «Լեռնային հրաշք մեղր»-ը, որն արդյունք է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և Ատգեն Արմենյան Հիմնադրամի համագործակցության։ 2016 թվականից մեկնարկած «Մեղվապահության զարգացումը Վայոց ձորի մարզում» ծրագրի պատասխանատու Նարեկ Սարգսյանը ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում ներկայացրեց Վայոց ձորի 30 մեղվապահների յուրօրինակ և համային առանձնահատկությամբ տարբերվող մեղրը։

Ամենաքաղցր ցուցահանդես-տոնավաճառը կազմակերպվել էր CARD Հիմնադրամի և Մեղվաբուծության Դարբնոց Գիտակրթական Կենտրոն-ի համատեղ ջանքերով՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում — նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակում։

«Լեռնային հրաշք մեղր»-ի  մասնակցությունն այդօրինակ տոնավաճառներին և ցուցադրություններին եղել է մշտապես և ունենալու է շարունակականություն։

Պատասխանել