ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Օգոստոսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացվեց միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիր հայ և շվեյցարիացի երիտասարդների մասնակցությամբ՝ Վայոց ձորի մարզի Հերմոն բնակավայրում գտնվող թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում։

2016 թվականից ի վեր «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն և շվեյցարական «Երիտասարդական փոխանակման ծրագրեր առանց սահմանների» կազմակերպություններն իրականացրել են երիտասարդական փոխանակման մի շարք ծրագրեր՝ ՀՀ-ից Շվեյցարիա և հակառակը։

2022 թվականը ևս բացառություն չէր։ Այս տարի միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրի օրակարգի առանցքային մաս կազմեցին․

  • Հայաստանի և Շվեյցարիայի կրթական համակարգերի, երիտասարդների աշխատանքի մասին քննարկումն ու փորձի փոխանակումը։
  • Երիտասարդական ՀԿ-ների դերն ու նշանակությունը տարբեր երկրների զարգացման գործում։
  • Լրատվամիջոցների դերը ժողովրդավարության և վերջին 10 տարիներին առաջ եկած մարտահրավերների ժամանակ (հայկական հեղափոխություն, COVID-19, Ղարաբաղյան պատերազմ) և ապագայում։
  • Մեկօրյա քննարկում համավարակի և արցախյան վերջին պատերազմի հետևանքների և այդ հետևանքներին այլընտրանքային լուծումներ տալու վերաբերյալ, ինչպես նաև միջմշակութային խաղեր, հայկական և շվեյցարական մշակութային երեկոներ և այլն։
  • Արշավներ, այցելություններ Սմբատաբերդում, Նորավանքում, Արենի գինու գործարանում, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատանը, CivilNet հեռուստաընկերությունում և այլուր։

Միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը գերհագեցած և հիշարժան էր և՛ հայ, և՛ շվեյցարիացի երիտասարդների համար։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 6-ին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն հյուրընկալել էր շվեյցարական Youth Exchanges without Borders ՀԿ-ի ներկայացուցիչներ՝ նախագահ Stefan Rüegsegger-ին և Joris Schneiter-ին՝ պլանավորելու 2022 թվականի օգոստոսի 6-ից 12-ը Վայոց ձորի մարզի թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում կայանալիք հայ-շվեյցարական երիտասարդական փոխանակման ծրագիրը։

 

Պատասխանել