ՀԱՄԱԼՐՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Գրեթե մեկ տարի, 2021 թվականի հոկտեմբեր ամսից ի վեր «Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի կողմից «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի, Վայոց ձորի թեմի, Վայոց ձորի մարզպետարանի և խոշորացված համայնքների հետ համագործակցությամբ իրականացվում է երիտասարդական ամենշաբաթյա եռօրյա հավաքների թվով վեցերորդ շրջափուլը (ընդհանուր՝ 35 հավաք)։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ շրջափուլերից յուրաքանչյուրի ընթացքում ամեն շաբաթվա ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Վայոց ձորում ապրող 18-35 տարեկան երիտասարդների համար իրականացվում են եռօրյա հավաքներ, որոնք հնարավորություն են տալիս զինվել  արտակարգ իրավիճակներում արագ և օպերատիվ արձագանքման գիտելիքներով, զինվորական գրագիտության հմտություններով, առաջին բուժօգնության հիմունքներով, տեղական ինքնակառավարմանը բնորոշ տարբեր գիտելիքներով։ Համախմբման շրջանակում կազմակերպվում են հանդիպումներ մշակութային, հասարակական, պետական, եկեղեցական գործիչների հետ, տարբեր թեմաներով քննարկումներ, բանավեճերսպորտային խաղեր, մրցույթներերեկոյան խարույկներ, ազգային պար, երաժշտությունարշավներ պատմական վայրեր և այլն։

Համախմբման երրորդ շրջափուլի ընթացքում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի նախաձեռնությամբ երիտասարդները ներկայացրին իրենց համայնքների զարգացմանը նպաստող ծրագրեր` ՀԿ-ի կողմից դրամաշնորհ ձեռք բերելու և լավագույն ծրագրերը կյանքի կոչելու նպատակով։ Համախմբման անդամների և ձևավորված հանձնաժողովի անդամների որոշմամբ Եղեգնաձոր խոշորացված համայնքից դրամաշնորհի արժանացավ Եղեգնաձոր քաղաքը՝ ՀԿ-ի «Վայոց ձորի համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում։

Առաջադրվող ծրագրի նպատակն էր Եղեգնաձոր քաղաքի մարզային գրադարանը համալրել նոր գույքով՝ փափկաթոռներով։ Դրամաշնորհային ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 8 հատ փափկաթոռ։

Մարզային գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանն անդրադարձավ գրադարանում ընթերցասերների նոր, մեծ հոսքին, որը կապում է գրադարանի նոր ձևավորված միջավայրի հետ։ Մարզային գրադարանում երեխաները, դեռահասները, պատանիները, մեծահասակները հնարավորություն ունեն ոչ միայն ընթերցելու, այլև մասնակցելու նրանց համար պարբերաբար կազմակերպվող գրական խմբակների, պոեզիայի ժամերի, թեմատիկ զրույցների, տարբեր միջոցառումների, տիկնիկային ներկայացումների։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն խրախուսում է երիտասարդի մասնակցությունը համայնքային կյանքին և մշտապես պատրաստ է աջակցելու նոր, արդյունավետ գաղափարների իրագործմանը։

Պատասխանել