ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ԵՎ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Հունիսի 6-ին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն հյուրընկալեց շվեյցարական Youth Exchanges Without Borders կազմակերպության ներկայացուցիչներ՝ նախագահ Stefan Rüegsegger-ին և Joris Schneiter-ին։

Այցելության նպատակն էր պլանավորել 2022 թվականի օգոստոսի 6-ից 12-ը Վայոց ձորի մարզի թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում կայանալիք հայ-շվեյցարական երիտասարդական փոխանակման ծրագիրը և քննարկել մանրամասները։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և շվեյցարական Youth Exchanges Without Borders կազմակերպության համագործակցությունն ունի շուրջ 6 տարվա պատմություն, դեռևս 2016 թվականից ի վեր գործընկեր կազմակերպություններն իրականացրել են երիտասարդական շարժունակության փոխանակման մի շարք ծրագրեր՝ ՀՀ-ից Շվեյցարիա և հակառակը։

Այցելության ընթացքում գործընկեր կազմակերպությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Իսկ ավարտին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատակիցները կազմակերպեցին փոքրիկ էքսկուրսիա հյուրերի համար Վայոց ձորի մարզում։

Պատասխանել