ՊՏՂԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵԿԱՄՏԻ ԱՂԲՅՈՒՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

2022 թվականին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն Ատգեն Արմենյան Հիմնադրամի հետ համագործակցությամբ «Երիտասարդության հզորացում գյուղատնտեսության միջոցով» նախաձեռնության շրջանակում տրամադրել է անվճար բարձրորակ պտղատու տնկիներ Վայոց ձորի մարզի երիտասարդ այգեգործներին։

Շուրջ 270 այգեգործներ ձեռք են բերել 8 000 բարձրորակ պտղատու տնկիներ՝ այդ թվում ծիրանենի, դեղձենի, խնձորենի, տանձենի։

Տնկիների տրամադրման նպատակն է մարզի այգեգործների համար ստեղծել լրացուցիչ կամ հիմնական եկամտի աղբյուր և խթանել գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը։

Տնկիները տրամադրվում են նրանց, ովքեր ունեն համապատասխան տարածքներ, զբաղվում են այգեգործությամբ կամ ցանկանում են ընդլայնել ունեցածը։

Հիշեցում․ Տնկիներ տրամադրելուն զուգահեռ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի մասնագետները կազմակերպում են փոխայցեր, փորձացուցադրություններ, տարատեսակ դասընթացներ, տնկիների ճիշտ մշակման և խնամքի վերաբերյալ։

Պատասխանել