ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՆԻ, ԿԵՉՈՒՏ ԵՎ ԳՆԴԵՎԱԶ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի գործընկեր, Ատգեն Արմենյան Հիմնադրամի ներկայացուցիչ, կանադահայ Թոնի Հալեպլի ընտանիքի ջանքերով կազմակերպած ֆոնդահայթայթման արդյունքում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ին էր փոխանցվել ֆինանսական միջոցներ: Այդ ֆինանսական միջոցներով ՀԿ-ն ձեռք է բերել կարտոֆիլի սերմացու և տրամադրել է Վայոց ձորի մարզի Արենի, Կեչուտ և Գնդեվազ բնակավայրերի բնակիչներին։

ՀԿ-ի համայնքային և գյուղատնտեսական ծրագրի շրջանակում շահառու 122 ընտանիքներ ստացել են ավելի քան 5 տոննա կարտոֆիլի սերմացու։

Աջակցությունը հնարավորություն կտա բնակավայրում ապահովել բնակիչների զբաղվածությունը և լուծել սննդի ստեղծման խնդիրը։

Պատասխանել