ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՇԱԿՈՒԹԱԿԵՆՏՐՈՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑԵԼ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Շարունակվում է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և Ատգեն Արմենյան Հիմնադրամի համագործակցությամբ ստեղծված երաժշտական կենտրոնի բարեխիղճ աշխատանքը։

Երեխաներին երաժշտական կրթությամբ ապահովելը հնարավորություն է տալիս նրանց փոխանցել նաև մշակութային դաստիարակություն։ Այդ դաստիարակությունը արտացոլվում է պարերի, վոկալի, ջութակի և դաշնամուրի ուսուցման միջոցով։

Դե իսկ խմբակներում ներգրավվել կարող են բոլոր երեխաները, այդ թվում և՛  Վայոց ձորի մարզի, և՛ Արցախից տեղափոխված ընտանիքների։

Այս պահին երաժշտական կենտրոն են այցելում թվով 45 երեխաներ։

Հիշեցում․ Ծրագիրը ֆինանսավորվում է կանադահայ պրոֆեսոր Դորա Սաքայանի կողմից` իր 90-ամյակի կապակցությամբ կազմակերպած դրամահավաքի միջոցով «Հայ փոքրիկների մշակութակենտրոն դաստիարակության համար» ծրագրի շրջանակում։

Պատասխանել