ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իր երիտասարդական ծրագրերի շրջանակում 2022 թ․-ի մայիսի 27, 28, 29-ին կազմակերպում է երիտասարդական հավաք Վայոց ձորի և Ուկրաինայից, Ռուսաստանից ու Բելառուսից Հայաստան տեղափոխված երիտասարդների համար։

Հավաքի ընթացքում երիտասարդները կմասնակցեն հետևյալ ինտերակտիվ թեմաներով դասընթացներին.

  • թիմային աշխատանք,
  • արդյունավետ հաղորդակցություն,
  • էմոցիոնալ ինտելեկտ,
  • Սոցիալական մեդիա մարքեթինգ՝ կոնտենտի մշակում

Կկազմակերպվեն նաև.

  • սպորտային խաղեր,
  • մշակութային միջոցառումներ,
  • էքսկուրսիաներ։

Հավաքի բոլոր ծախսերը՝ ներառյալ մասնակիցների տեղափոխումը Երևանից Եղեգնաձոր և հակառակը, սննդի, կացարանի ծախսերը ևս, կհոգա «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն։

Հավաքին մասնակցելու համար կարող եք ուղարկել ձեր CV-ին [email protected] էլ․ հասցեին՝ նպատակ դաշտում գրելով «Երիտասարդական հավաք» վերնագիրը կամ գրանցվել ստորև տեղադրված հղմամբ՝ https://bit.ly/3Kle2qV

Ծրագիրը տեղի կունենա Հերմոն բնակավայրում գտնվող Լուսի Տուր հանգստյան գոտում (https://www.facebook.com/LucyTour).

Պատասխանել