ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Այգեգործության գարնանային աշխատանքներին զուգընթաց, մարտի 15-ին, կազմակերպվեց տեղեկատվական դասընթաց Վայոց ձորի մարզի պտղաբուծությամբ զբաղվող ֆերմերների համար։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և «ՇԵՆ» ԲՀԿ-ի կողմից իրականացվող «Պտղաբուծության շուկայի զարգացում» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացի ընթացքում ներկայացվեցին տնկարաններում կատարվող այնպիսի կարևոր գործողություններ, ինչպիսիք են․

  • վեգետացիայի ընթացքում տնկարաններում կատարվող քաղհան-փխրեցումը,
  • ոռոգման հաճախականությունն ըստ գոտիների,
  • պարարտանյութերով սնուցումը և դրանց ճիշտ օգտագործումը։

Ավարտին մասնակիցները ստացան տեղեկատվական թերթիկներ ներկայացվող թեմաների վերաբերյալ։

Դասընթացն իրականացրեց «ՇԵՆ» ԲՀԿ-ի գյուղատնտես, բույսերի պաշտպան Սիմոն Ասատրյանը:

Պատասխանել