ԱՎԱՆԴՈՒՅԹ ԴԱՐՁԱԾ ՀԱՎԱՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎԵԼ ԹԵՄԱՊԱՏԿԱՆ «ՍԻՐԱՆՈՒՅՇ» ՃԱՄԲԱՐՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Երիտասարդական համախմբում» ՀԿ-ն այս անգամ համախմբեց Վայք համայնքի 53 երիտասարդների։ Թեմապատկան «Սիրանույշ» ճամբար ժամանած երիտասարդությանն այցելեցին «Պաշտպանության բանակ»-ի Վայոց ձորի մարզի սպաները, նրանց զինելով զինվորական գրագիտության անհրաժեշտ գիտելիքներով։

Արտակարգ իրավիճակներում արագ և օպերատիվ արձագանքման գիտելիքներ և հմտություններ փոխանցեցին ԱԻՆ Վայոց ձորի փրկարար ծառայության փոխգնդապետ Սուրեն Հարությունյանը և մարզային փրկարար ծառայության վարչության և ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության կապիտան Նիկոլայ Մկրտչյանը։

Առաջին բուժօգնության հիմունքներին տիրապետելն առաջնային է յուրաքանչյուր անձի համար, այս անգամ ևս Եղեգնաձոր բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Ասատրյանը կիսվեց իր փորձով երիտասարդների հետ, իրականացնելով տեսական և գործնական դասընթաց։

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը ևս աջակցում է «Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի երիտասարդական հավաքներին և Դավիթ Սարգսյանը, ով հանդիսանում է մարզպետի տեղակալը, եռօրյա հավաքի ընթացքում ևս այցելեց երիտասարդներին քննարկումներ իրականացնելու համար։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն կրկին «Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի և երիտասարդների կողքին է։ Այս անգամ ՀԿ-ն դրամաշնորհի արժանացրեց Մարտիրոս և Վայք համայնքների երիտասարդներին։

Վայք համայնքի երիտասարդները հանդես եկան հետևյալ գաղափարով, այն է անտառային հատվածում տեղադրված նստարանների բարեկարգում և աղբահավաքման համար նախատեսված աղբամանների տեղադրում։ Գաղափարի իրագործման համար անհրաժեշտ գումարը կազմում է 190,000 ՀՀ դրամ, որից 160,000 ՀՀ դրամը տրամադրելու է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն, իսկ մնացած գումարը կլինի ներդրում իրենց կողմից։

Մարտիրոս բնակավայրի երիտասարդների գաղափարն է բարեկարգել և ցանկապատել բնակավայրում գործող խաղահրապարակը, քանի որ ցանկապատված չլինելու արդյունքում կենդանիները վնասում են այն։ Գաղափարի իրագործման համար անհրաժեշտ գումարը կազմում է 210,000 ՀՀ դրամ, որից 160,000 ՀՀ դրամը կտրամադրի «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն։

Իսկ եռօրյա հավաքի ավարտին «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամը «Երիտասարդական համախմբում» ծրագրի երիտասարդներին տրամադրեց նվերներ:

 

Պատասխանել